Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ով է ձեր սիրաց ֆւտբwլիստը
Всего ответов: 1527
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0
Главная » Архив материалов
«ՌԵԱԼԸ» ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ԿԽԱՂԱ «ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ» ՀԵՏ

«Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան», համապատասխանաբար հաղթելով «Տոտենհեմին» ու «Շախտյորին» քառորդ եզրափակիչներում, դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Նրանց առաջին խաղը կկայանա «Սանտիագո Բեռնաբեուում» ապրիլի 27-ին, իսկ պատասխան խաղը կկայանա «Նոու Կամպում» մայիսի 3-ին: Այս զույգի հաղթողը կմրցի «Ման. Յունայթեդ»-«Շալկե 04» զույգի հաղթողի հետ «Ուեմբլիում»: Խաղերը մեկնարկը` 23:45 Երևանի ժամանակով:



Добавил: ArmSuro | Дата: | Комментарии (0)

ՌԱՈՒԼԸ ԳՈԼ Է ԽՓՈՒՄ ՈՒ ԻՐ ԹԻՄԻՆ ՈՒՂԵԿՑՈՒՄ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ

Ռաուլ Գոնսալես Բլանկոն հերթական անգամ անկրկնելի է: Ֆանտաստիկ է խաղում «Էլ Կապիտանոն»: Նույնիսկ «Ինտերը» չկարողացավ դիմակայել Ռաուլի տաղանդին ու մտքի թռիչքին: Նախ Ռաուլը բացեց խաղի հաշիվը 45 ... Читать дальше »

Добавил: HRACH | Дата: | Комментарии (0)

«ՄԻԼԱՆԸ» ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼ ՌՈՆԱԼԴՈՒ-ԻԲՐԱԻՄՈՎԻՉ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

Ըստ իտալական լրատվամիջոցների վերջին տեղեկատվության` «Միլանի» ղեկավարությունը պատրաստվում է «Ռեալին» առաջարկել շվեդ Զլատան Իբրաիմովիչին այս մրցաշրջանի ավարտին Ռոնալդուի տրասնֆերի հարցը հեշտացնելու նպատակով: 

«Միլանը» պատրաստ է տարեկան 15 մլն. եվրո աշխատավարձ հատկացնել պորտուգալացուն: Եթե իրականանա «Միլանի» երազանքը`Իբրաիմովիչ-Ռոնալդու փոխանակությունը, ապա ակումբը կարող է իրեն թույլ տալ նման գումար տալ Ռոնալդուին, քանի որ Իբրաիմովիչը տարեկան մոտավորապես 12 մլն. եվրո է ստանում: 

Սակայն իտալական լրատվանիջոցները հիշեցնում են, որ այս բոլոր գործարքների մեջ կարևոր դեր ունի նաև «Բարսելոնը», քանի որ շվեդ ֆուտբոլիստը կատալոնական ակումբից անցած ամառ տեղափոխվել էր միայն մեկ մրցաշրջանով, որից հետո «Միլանը» ստիպված է 24 մլն. եվրո վճարել Իբրաիմովիչի վերջնական տրանսֆերի համար: 

Իտալական մամուլը առաջ է քաշում այն տարբերա ... Читать дальше »

Добавил: HRACH | Дата: | Комментарии (0)

ԷՎՐԱՆ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է, ՈՐ «ՌԵԱԼԸ» ՀԵՏԱՔՐՔՐՎԵԼ ԻՐ ՏՐԱՆՍՖԵՐՈՎ

Ֆրանսիացի պաշտպան Պատրիս Էվրան հայտարարել է, որ անցած ամառ «Ինտերի» հետ միասին իր ծառայություններով հետաքրքրվել է նաև «Ռեալը»: «Անցած ամառ «Ինտերը» լրջորեն ուզում էր ձեռք բերել ինձ: «Ռեալը» նույնպես հետաքրքրվում էր իմ տրանսֆերով: «Ինտերի» հետ բանակցությունները բավականին առաջ էին ընթացել, սակայն այնուամենայնիվ «Ման. Յունայթեդը» որոշեց չվաճառել ինձ»,-նշում է ֆրանսիացին: 

Էվրան մի քանի ամիս առաջ խոստովանել էր, որ այլևս չի ցանկանում հանդես գալ անգլիական պրեմիեր լիգայում, սակայն փետրվարին երկարաձգեց պայմանագիրը «Յունայթեդի» հետ: «Երկարաձգել եմ պայմանագիրը «Մանչեստրի» հետ, և եթե ինձ ձեռք բերելու ցանկութոյւն ունեցողներ լինեն, պետք է ներկայանան Ալեքս Ֆերգյուսոնի աշխատասենյակ և անձամբ բանակցեն նրա հետ»,-հայտարարել է Էվրան:

Добавил: HRACH | Дата: | Комментарии (0)

«ՌԵԱԼԸ» ՓՈՐՁԵԼՈՒ Է ԳՆԵԼ ՆՈՒՐԻ ՍԱՀԻՆԻՆ

Թուրքիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպանը ամռանը կարող է հայտնվել Մադրիդում 

Սահինը ծնվել է Գերմանիայում,սակայն ունի թուրքական արմատներ և հենց վերջինիս հավաքականում էլ հանդես է գալիս: 

«Ռեալը» ամռանը կարող է ևս մեկ ֆուտբոլիստ ձեռք բերել գերմանական Բունդեսլիգայից (Նախորդ տարի  Գերմանիայից Մադրիդ տեղափոխվեցին Սամի Խեդիրան և Մեսութ Օզիլը):Այս անգամ «Ռեալի նշանառության տակ է հայտնվել Բունդեսլիգայի առաջատարի կիսապաշտպան Նուրի Սահինը, հայտնում է Bild-ը: 

Ֆուտբոլիստի պայմանագրում գործում է մի կետ, ըստ որի նա կարող է լքել Դորտմունդը եթե նրա համար վճարվի 6 մլն. եվրո,չնայած նույն լրատվականը նշում է, որ Սահինի տրանսֆերային արժեքը կարող է հասնել մինչև 13 մլն. եվրոյի: 

Bild-ը նաև հայտնում է հնարավոր պայմանագրի մանր ... Читать дальше »

Добавил: HRACH | Дата: | Комментарии (0)

« 1 2 ... 163 164 165
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Май 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031