«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը երեկ կայացած «Էվերթոնի» հետ խաղից հետո (4:4) ասել է, որ իր համար 25 տարիների ամենակարևոր դերբին կլինի «Մանչեսթեր սիթիի» հետ հանդիպումը, տեղեկացնում է TribalFootball.com-ը: Այժմ երկու մանչեսթերյան ակումբների միջև միավորների տարբերությունը հասել է 3-ի: ««Մանչեսթեր Սիթիի» հետ խաղը կլինի իմ կարիերայի ամենակարևոր խաղը: Մենք այդ խաղի հնարավորինս լուրջ կպատրաստվենք: Այո, դա այդպես էլ կա: Սա ամենակարևոր դերբին է ինձ համար»,- ասել է մասնագետը:
|