Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս մեր նոր դիզայնը
Всего ответов: 696
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0
Главная » 2012 » Май » 20 » Լոնդոնի Չելսին` Չեմպիոնների լիգայի գավաթակիր
23:34
Լոնդոնի Չելսին` Չեմպիոնների լիգայի գավաթակիր

Ավարտվեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը` Մյունխենի "Բավարիայի" եւ Լոնդոնի "Չելսիի" միջեւ:

Գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում մյունխենցիներն ունեին խաղային եւ տարածքային բացահայտ առավելություն: Առաջին կեսում ստեղծած եւ ոչ մի վտանգավոր պահ չավարտվեց դարպասի գրավմամբ ու թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ կեսը եւս անցավ նույն սցենարով եւ գերմանական գրանդի ֆուտբոլիստները շարունակաբար ուժեղ ճնշման տակ էին պահում "ազնվականների" պաշտպանական դիրքերն ու դարպասապահին: Լոնդոնցիները փորձում էին դիմել սուր հակագրոհների, որոնցից մի քանիսն իսկապես վտանգավոր ստացվեցին:

Մյունխենցիների մեծ առավելությունն ու ճնշումն, ի վերջո, տվեց իր սպասված արդյունքը: Հանդիպման 83-րդ րոպեին Թոմաս Մյուլլերը կարողացավ գլխի հարվածով եզրափակել Ֆրանկ Ռիբերիի կատարած օդային փոխանցումը` առաջ մղելով "Բավարիային": Սակայն տանտերերի ուրախությունը կարճ տեւեց: Ընդամենը 5 րոպե անց Դիդյե Դրոգբան հերթական անգամ, այս մրցաշրջանում, ցույց տվեց, որ ինքը գրեթե միշտ դրության տերն է օդային պայքարում: Հաշիվը հավասարվեց եւ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ առաջին խաղակեսի մեկնարկում արդեն, Դիդյե Դրոգբան սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները` Ֆրանկ Ռիբերիի հետ պայքարում եւ հանդիպման գլխավոր մրցավարը ցույց տվեց 11մ. նշակետը: Բայց Արյեն Ռոբբենի անհաջող հարվածի ճանապարհին կանգնեց Պետեր Չեխը: Հաշիվը մնաց անփոփոխ, նաեւ լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսից հետո:

Լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսի մեկնարկում Բավարիան հաշվի մեջ առաջ անցնելու եւս մեկ հնարավորություն ստացավ, սակայն փոխրինման դուրս եկած Իվիցա Օլիչի հարված-փոխանցումը ոչ մի կերպ արդյունավետ չստավեց` չնայած շատ վտանգավոր էր: Սակայն այս խաղում այլեւս դարպասի գրավում չարձանագրվեց եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիրը որոշվեց հետխաղյա 11մ. հարվածաշարում:

Ֆուտբոլային վիճակախաղում ավելի հաջողակ էին "Չելսիի" ֆուտբոլիստները , ովքեր եւ նվաճեցին Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գավաթը: 

Просмотров: 318 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Май 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031