Մալագայի դեմ խաղում հեթ-տրիկ ձևակերպելով` Լիոնել Մեսսին իր խփած գոլերի քանակը ընթացիկ մրցաշրջանում հասցրեց 68-ի: Նա գերազանցեց գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Գերդ Մյուլլերի ռեկորդը, որը 1972/73 մրցաշրջանում 67 գոլ էր խփել:
Մեսսին 68 գոլերից 46-ը խփել է Լա Լիգայում, 14-ը` Չեմպիոնների լիգայում, երեքը` Իսպանիայի սուպերգավաթում, երկուսը` Աշխարհի ակումբային գավաթում, երկուսը` Իսպանիայի գավաթի խաղարկությունում, և մեկը Եվրոպայի սուպերգավաթում: