Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ թիմի ֆուտբոլիստներ Պեպեն և Նուրի Շահինը կմնան թիմում, տեղեկացնում է TribalFootball.com-ը:
Նշենք, որ Պեպեի և Շահինի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Գալաթասարայը»:
«Պեպեն հիանալի մրցաշրջան անցկացրեց «Ռեալում», և բոլորը դա պետք է ընդունեն: Երբ մենք զրուցում ենք պայմանագրի երկարաձգման մասնին, նա միշտ խոստովանելում է, որ ցանկանում է մնալ: Իսկ ինչ վերաբերում է Շահինին, ապա նա նույնպես կխաղա: Նրան շատ քիչ խաղային ժամանակ եմ տրամադրել, իսկ հաջորդ մրցաշրջանում լրիվ այլ կլինի»,- ասել է մասնագետը: