Շաբաթ օրը կայանալիք «Նորվիչ» հետ հանդիպումը 900-րդը կլինի Արսեն Վենգերի համար «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում, տեղեկացնում է TribalFootball.com-ը: Նշենք, որ Վենգերը լոնդոնյան ակումբը գլխավորում է 1996 թվականից: «Այո, ես զարմացած եմ: Քանի որ աննկատ և արագ անցան 899 հանդիպումները: Մարդ այնքան է կենտրոնանում հաջորդ խաղերի վրա, որ մոռանում է նախորդ հանդիպումները: Դա տպավորիչ է` 900 հանդիպում: Հիմնականում կարևոր է այն, որ հաղթենք հաջորդ խաղում»,- Arsenal Player-ին ասել է մասնագետը:
|