Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է տարեկան 16 միլիոն եվրո վճարել թիմի պորտուգալացի աստղ Քրիշտիանո Ռոնալդուին, տեղեկացնում է TribalFootball.com-ը: Ըստ Ecodiario-ի` Ռոնալդուի ներկայիս պայմանագիրը կավարտվի 2015-ին, և ըստ պայմանագրի, պորտուգալացին ստանում է տարեկան 12 միլիոն եովրո: «Ռեալի» առաջարկած նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականը, և ըստ դրա, Ռոնալդուն կսատանա 4 միլիոն ավելի` 16 միլիոն եվրո, որը նրան Էսօ’Օ-ից հետո կդարձնի աշխարհի ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը:
|