Բրազիական ֆուտբոլի նախկին աստղ Ռոնալդոն կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մրցաշրջանի ավարտից հետո կմնա թիմում, տեղեկացնում TribalFootball.com-ը: Բրազիլացու կարծիքով Մոուրինյոյի թիմը կարող է հաղթել Չեմպիոնների Լիգան: «Ժոզեն հաղթողի հոգեբանություն և հսկայական փորձ ունի, և դա կարող է փոխանցել նաև խաղացողներին: Նա արժանի է լավագույնին և թիմի հետ հասնել հաջողությունների: Ըստ իս, նա կմնա «Ռեալում»: Չի հեռանա մինչև տիտղոսներ չնվաճի և չհասնի իր նպատակներին»,- ասել է 35-ամյա լեգենդը:
|