«Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին ցանկանում է մնալ լոնդոնյան ակումբում, տեղեկացնում է TribalFootball.com-ը: Լեհ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»: «Մի քանի տարվա ընթացքում ես չեմ կարող ինձ պատկերացնել մի այլ թիմում: Իրականում ես չեմ լքի «Արսենալը», մինչև տիտղոս չնվաճեմ: «Արսենալը» յոթ տարի է, ինչ ոչ մի գավաթ չի շահել, իսկ հաջորդ տարի միգուցե բախտը մեզ ժպտա: Ես ցանկանում եմ լինել մի թիմի մասնիկ, որն իր երկրպագուներին ցույց է տալիս, որ վատ ժամանակներն անցել են»,- ասել է Շչեսնին:
|