Ինչպես տեղեկացնում է Football-Italia.net կայքը, «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին չի մասնակցի «Լեչեի» դեմ առաջիկա հանդիպմանը: Փորձառու ֆուտբոլիստը դեռևս չի ապաքինվել վնասվածքից: Փոխարենը շարք է վերադարձել թիմի բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը: Մայրաքաղաքի թիմում Տոտտիից բացի կան նաև ութվնասվածք ստացած ֆուտբոլիստներ:
|