«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին ասել է, որ գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին հաջորդ մրցաշրջանում կգլխավորի այդ ակումբը, տեղեկացնում է TribalFootball.com-ը: «Ես դեռ հավատում եմ Ալլեգրիին: Այդ իսկ պատճառով հաջորդ մրցաշրջանում նա կշարունակի գլխավորել «Միլանը»»,- լրագրողներին ասել է Բեռլուսկոնին: Նշենք, որ Ալլեգրին 2010 թվականից է գլխավորում միլանյան ակումբը: Նրան հաջողվեց 2010-11 մրցաշրջանում «Միլանի» հետ դառնալ Իտալիայի չեմպիոն, իսկ ընթացիկ մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ Ռոսոներիները մեկ միավորով զիջում են առաջին տեղում ընթացող «Յուվենտուսին»:
|