«Բավարիայի» ղեկավարությունը 50 հազար եվրոյով տուգանել է կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին Չեմպիոնների կիսաեզրափակիչ «Ռեալի» դեմ խաղում Արյեն Ռոբբենի հետ կռվի համար, հայտնում է Bild-ը: Ըստ աղբյուրի տվյալների, ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտի պատճառ է եղել այն, որ նրանք չեն կարողացել խաղի ընթացքում կիսել տուգայինն իրացնելու իրավունքը: Այս տեղեկատվությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել: Սակայն հետխաղյա հարցազրույցի ժամանակ Ռոբբենի դեմքին հարվածի հետք է նկատվել:
|