«Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Դիեգոն, ով Եվրոպայի Լիգայի եզրափակիչ խաղում երրորդ գնդակն անցկացրեց «Ատլետիկի» դարպասը, հանդիպման ավարտից հետո UEFA.com-ին տված հարցազրույցում ասել է հետևյալը:
-Մենք գրեթե իդեալական ֆուտբոլ խաղացինք: Դժվար էր, որովհետև խաղում էինք շատ ուժեղ թիմի դեմ, սակայն արեցինք անհնարինը: Իրականացավ մեր երազանքը: Իմ կենսագրության մեծագույն պահն է: