Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Դիդիե Դրոգբան այսօր պաշտոնապես տեղափոխվոց «Շանհայ Շենհուա», տեղեկացնում է The Daily Mail-ը:
34-ամյա ֆուտբոլիստը 2.5 տարվա պայմանագիր է կնքել չինական ակումբի հետ: «Շանհայ Շենհուայում» կոտդիվուարցու շաբաթական աշխատավարձը կկազմի 200 հազար ֆունտ ստեռլինգ: Անգլիայի ավարտված առաջնությունում Դրոգբան լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում եւ դարձել է հինգ գոլի հեղինակ:
|