Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն հայտարարել է, որ իր համար յուրահատուկ կլինի Մադրիդի «Ռեալին» գոլ խփելը: «Շատ յուրահատուկ կլինի, եթեկարողանամ գոլ խփել դերբիում: Նման խաղերում գոլ խփելը միշտ էլ յուրահատուկ է, և ում դա հաջողվում է` պատմություն է ստեղծում: Հույս ունեմ, որ մենք կհաղթենք: Մենք միայն մհաղթանակների մասին ենք մտածում, ոչ թե այն մասին, թե ինչ կլինի, եթե պարտվենք «Ռեալին»: Մենք կենտրոնացել ենք և կփորձենք մեր դաշտում հաղթանակ տոնել: Պետք է հանգիստ լինենք: «Ռեալում» բարձրակարգ խաղացողները շատ են, ովքեր կարող են վճռել խաղի ելքը, ինչպես նաև նրանք ուժեղ են որպես թիմ»,-El Mundo Deportivo-ի հետ զրույցում ասել է Ֆալկաոն:
|