«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գոհ է մնացել «Սարագոսայի» հետ արտագնա հանդիպումից (1-4), սակայն մտածում է նաև առաջիկա խաղերի մասին:
«Մենք պետք է ներդնենք մեր ողջ ուժերը, որպեսզի հաջողության հասնենք մնացած 10-11 հանդիպումներում:
Մենք պետք է շարունակենք հաղթել: Առջևում «Խետաֆեի» հետ հանդիպումն է, որին պետք է պատրաստվենք ինչպես հարկն է»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:
|