Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ով է ձեր սիրաց ֆւտբwլիստը
Всего ответов: 1527
Վիճակագրություն

Կայքում են: 14
Հյուրեր: 14
Անդամներ: 0
Главная » 2011 » Октябрь » 11 » Հայաստանի հավաքականը հերքեց տարածված տեսությունը
15:21
Հայաստանի հավաքականը հերքեց տարածված տեսությունը

Ֆուտբոլի գլոբալացումը, խաղի կոսմոպոլիտիզմն ամենաբարձր մակարդակի վրա է, խաղերը հեռարձակվում են ողջ աշխարհում: Այս ամենը, թվում էր, ոչ մի անակնկալ չի առաջացնի, սակայն Հայաստանի հավաքականն արեց դա. երեք անընդմեջ հաղթանակներում նրանք 11 գոլ են խփել եւ հույս ունեն հաղթել Իռլանդիայի հավաքականին,  որի դեպքում կունենան խմբում  երկրորդ տեղը, գրում է The Guardian-ի սպորտային մեկնաբան Ջոնաթան Վիլսոնը:

 

Հեղինակի խոսքով` Հայաստանի հավաքականը հերքել է տարածված այն կարծիքը, թե  միջազգային մրցաշարերն արդեն այն չեն եւ դրանցում անհնար է մարզիկների եւ թիմերի ներկայությունը, որոնց մասին ոչ ոք չի լսել:

«Այն, ինչ անում է Հայաստանը, անկասկած, հաճելի անակնկալ է. նրանք ակտիվ ֆուտբոլ են խաղում, որը շատ հեշտ է դիտվում: Նրանք դեռ երկար ճանապարհ ունեն Հունաստանին (Եվրոպայի 2004թ. չեմպիոնին) հասնելու համար,  սսկայն ոճի առումով, Հայաստանը հնարավոր է, մի թիմ է, որն ավելի հետաքրքիր  ֆուտբոլ է խաղում 80-ականների Դանիայից հետո» ,-գրում է Վիլսոնը:

Նա նաեւ հիշատակում է հայկական ֆուտբոլի ավանդույթների, մասնավորապես, հանրահայտ «Արարատ»  թիմի մասին:  Վիլսոնը նաեւ մեջբերում է Նիկիտա Սիմոնյանի խոսքերը, թե «հարավային խաղացողները տեխնիկապես ուժեղ են, սակայն դա վատ է թիմի եւ կոլեկտիվի համար: Անհրաժեշտ է այնպես անել, որ նրանք միասին խաղան»:

Հենց խաղացողներին միավորելու, մեկ ամբողջություն ստեղծելու, որում նրանք կարող են արտահայտել իրենց ինդիվիդուալ ունակությունները, գործընթացով  են զբաղվել սկզբում մարզիչ Յան Պորտերֆիլդը, իսկ հետո նրա օգնական, ներկայումս գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

«Պորտելֆիրդը, հնարավոր է, սկսեց փոխել խաղացողների մենթալիտետը, սակայն հայկական թիմի խաղի որակը տարվա ընթացքում բարձրացրեցին երիտասարդ, շնորհալի խաղացողները: Թեեւ դարպասապահ Ռոման Բերեզովսկին արդեն 37,  իսկ աջ պաշտպան Սարգիս Հովսեփյանը 38  տարեկան է, մնացածները մի փոքր են անց 20-ից»,- գրում է վերլուծաբանը:

Նա հիշում է Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարտին Շկրտելի խոսքերը. «Հայաստանն Իռլանդիային շանս կտա, սակայն նրանք նաեւ ունակ են վերցնել իրենցը` սա մենք արդեն պարզել ենք սեփական փորձով»:

Просмотров: 305 | Добавил: ArmSuro | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Октябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31