«Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը խոստովանել է, որ Եվրո-2012-ում Իսպանիայի հավաքականի համար ծանր կլինի 34-ամյա պաշտպան Կառլես Պույոլի կորուստը, ով ծնկի վնասվածք է ստացել, և պետք է վիրահատվի:
«Ես երեքշաբթի օրը խոսել եմ նրա հետ, նա տխուր էր ու անտրամադիր, բայց հասկանում էր, որ իրեն ընդմիջում է հարկավոր: Ես համամիտ եմ մարզիչ Վիսենտե դել Բոսկեի հետ, որ սա լուրջ կորուստ է, ընդ որում` ոչ միայն խաղադաշտում:
Նա թիմի ավագներից մեկն է` իմ ու Չավիի հետ միասին»,-Կասիլյասի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
«Հիանալի կլիներ նաև, եթե Դավիթ Վիլյան մինչև մրցաշրջանի ավարտը մի քանի րոպե խաղային պրակտիկայի հնարավորություն ստանար:
Չնայած մենք սուր մրցակցության ենք հանդիպելու, կարող ենք հաղթել մրցաշարը: Ամենասպառնալիցը Գերմանիան ու Հոլանդիան են»,-ընդգծել է Կասիլյասը: