«Միլանի» հարձակվող Անտոնիո Կասսանոն երկարատև բացակայությունից հետո այսօր կայանալիք «Ֆիորենտինայի» դեմ հանդիպմանը կլինի պահեստայինների նստարանին, տեղեկացնում է Football-Italia.net կայքը: «Անտոնիոն հիանալի է զգում իրեն վիրահատությունից հետո: Չի բացառվում, որ Կասանոյին խաղային ժամանակ կտրամադրեմ «Ֆիորենտինայի» դեմ խաղում»,- ասել է միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին Հիշեցնենք, որ 29-ամյա հարձակվողը Ա Սերիայի շրջանակում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել անցած տարվա հոկտեմբերի 29-ին: Այդ օրը միլանցիները մրցեցին «Ռոմայի» դեմ, իսկ խաղից հետո Կասանոն միկրոինսուլտ տարավ:
|