Չելսիի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ պատրաստ է երկարաձգել իր պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ: Հիշեցնենք, որ նրա՝ Չելսիի հետ պայմանագիրն ավարտվում է 2013 թ. ամռանը: Նշենք նաև, որ ըստ լրատվամիջոցներում վերջերս հրապարակված տեղեկությունների, Լեմպարդի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն է դրսևորում Լոս Անջելես Գելեքսին: «Ուրախությամբ նոր պայմանագիր կստորագրեմ Չելսիի հետ: Այստեղ կխաղամ այնքան, որքան կցանկանա ակումբը»,- մասնավորապես ասել է Լեմպարդը:
|