
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշի ծառայություններով, տեղեկացնում է TribalFootball.com-ը: Բրազիլացուն ցանկանում է ձեռք բերել նաև Մախաչկալայի «Անժին»: Ըստ The Daily Mail-ի` Ալվեշը մինչև 2015 թվականը պայմանագիր ունի կատալոնական ակումբի հետ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» նրան ձեռք բերելու դիմաց առաջարկում է 35 միլիոն եվրո (28 միլիոն ֆունտ ստեռլինգ):
|