
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հաստատել է, որ ցանկանում է ձեռք բերել ֆրանսիական «Լիլի» աստղ Էդեն Ազարին, տեղեկացնում է TribalFootball.com-ը: Ազարի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: «Ես հավանում եմ Ազարի խաղաոճը: Նա լավ խաղացող է: Նա երիտասարդ է, և կարող է մեծ հաջողությունների հասնել: «Մանչեսթեր Սիթին» հիանալի թիմ կլինի նրա կարիերայում: Ես նրան գիտեմ, և վաղուց եմ հետևում նրա խաղին: Նա այնպիսի խաղացող, որին շատերը կուզենային տեսնել իրենց թիմի կազմում»,- ասել է Մանչինին:
|