««Մարսելի» դարպասապահ Սթիվ Մանդանդայի կարծիքով, որպեսզի իր թիմը հայտնվի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում, պետք է անի անհնարին մի բան:
Քառորդ եզրափակիչ առաջին խաղում «Մարսելը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջեց «Բավարիային»:
«Գիտենք, որ «Բավարիան» շատ ուժեղ է, բայց առաջվա նման հավատում ենք մեր ուժերին: Կարծում եմ` հնարավորություններ կան: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի անհնարինը դառնա հնարավոր»,- ասել է ֆրանսիական ակումբի ավագը:
Անցած խաղում որակազրկված Մանդանդայի փոխարեն դարպասին կանգնեց Անդրադեն, ով գնդակներ բաց թողեց Մարիո Գոմեսից և Արիեն Ռոբենից:
«Անցած շաբաթը դժվարին էր ինձ համար: Ես սովոր եմ մշտապես խաղալ, այնպես որ մի փոքր դժվար էր խաղին հետևել կողքից»,- Ֆրանսիայի ազգային հավաքականի 2-րդ դարպասապահի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի
|