
«Բավարիայի» հարձակվող Մարիո Գոմեսը «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղից առաջ ընդգծել է, որ մյունխենյան ակումբի կազմը պատրաստ է դուրս գալ գլխավոր եվրոգավաթի եզրափակիչ: «Դեղին քարտերն ու որակազրկված լինելու վտանգը ոչ մեկին չեն վախեցնի: Մեզնից յուրաքանչյուրը խաղադաշտ դուրս կգա, որպեսզի այնտեղ իր ողջ ուժերը տա,- ասել է Գոմեսը: – Մյունխենցիները չեն խաղա ոչ-ոքիի համար, նման նպատակներ մենք երբեք չենք ունեցել և չի կարող լինել: Կպայքարենք, կխաղանք միայն հաղթանակի համար: Ցույց կտամ նույնպիսի ֆուտբոլ, ինչպիսին տան և կլուծենք մեր առջև դրված խնդիրը: Մեր կազմը թույլ է տալիս նման ակնկալիքներ ունենալ»:
|