«Ռոսոներների» հիվանդանոցը լեցուն է: «Ջենոայի» դեմ խաղից առաջ վնասվածքներ են ստացել՝ Բոատենգը, Աբատեն, Ձամբրոտան, Ինձագին, Մեսբան: Բացի այդ էլ դեռևս վնասվածքներից չեն ապաքանվել՝ Տիագո Սիլվան, Ալեքս Պատոն, Ալեքսանդր Մերկելը և դարպասապահ Ռոման: «Միլանի» երկրպագուների համար կան նաև հաճելի նորություններ: Մեջքի վնասվածքից ապաքինվել է Մարկ Վան Բոմելը, իսկ որակազրկումից վերադարձել են Բոներան և Ակվիլանին:
|