Իսպանական «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի գերմանական «Բավարիայից» կրած պարտությունից հետո հետևյալն է ասել. Նշենք, որ հիմնական ժամանակում խաղն ավարտվեց «Ռեալի» հաղթանակով` 2:1 հաշվով, իսկ 11-մետրանոց հարվածաշերերում ավելի դիպուկ էին գերմանացիները: «Սա ֆուտբոլ է: Իմ տղաները հիանալի խաղ ցուցադրեցին: Պետք է ասեմ, որ հիանալի թիմի հետ էինք խաղում: Բացի դրանից մենք մինչ այդ ծանր խաղ էինք անցկացրել, որը բնականաբար անդրադարձել էր ֆուտբոլիստների պատրաստվածության վրա: Մենք փոքր-ինչ հոգնել էինք: Երբ հաշիվը 2:1 դարձավ, երկու կողմերն էլ փորձում էին ավելի հանգիստ խաղալ, որ սխալներ թույլ չտայն: 11-մետրանոցները դրամատիկ ստացվեց: Բախտը մեր կողմը չէր: Ցավում եմ իմ ֆուտբոլիստների համար, շատ բարդ է հաշտվել այսպիսի պարտության հետ: Բայց մենք չպետք է ընկճվենք: Այս տարի մենք կարող ենք հաղթել Իսպանիայի առաջնությունում: Ես հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով և մտադիր չեմ որևէ մեկին քննադատել: Սա ֆուտբոլ է»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
|