Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է այն տեղեկատվությունը, համաձայն որի ակումբը դարպասապահ է փնտրում:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, իբրև պորտուգալացի մասնագետը ցանկանում է մրցակցություն ստեղծել «Արքայական ակումբի» ներկայիս դարպասապահ Իկեր Կասիլյասի համար:
«Իրականում խոսքը չի գնում մրցակցության ուժեղացման մասին: Պարզապես մեր երկրորդ դարպասապահ Անտոնիո Ադանը կարող է լքել «Ռեալը»: Ես ինքս եմ նույնիսկ խնդրել Իկերին խոսել Ադանի հետ, որպեսզի վերջինս մտափոխվի: Այնպես որ նոր դարպասապահ փնտրելու մտադրությունը կապված է բացառապես Ադանի հետ», - հայտարարել է Մոուրինյոն: