Главная » 2012 » Апрель » 7 » Օզբիլիսն աչքի է ընկել երկկողմանի խաղում (Վիդեո)
12:10
Օզբիլիսն աչքի է ընկել երկկողմանի խաղում (Վիդեո)
Ամստերդամի «Այաքսն» երեկ երկկողմանի հանդիպում է անցկացրել, որին մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի խաղացող Արազ Օզբիլիսը: Նախորդ կիրակի ստացած վնասվածքից հետո Արազը վերջին օրերին ողջ ծանրաբեռվածությամբ մասնակցում է մարզումներին: Երկկողմանի խաղում Օզբիլիսը դարձել է գոլի հեղինակ:
Այս շաբաթ Հոլանդիայի առաջնությունում տուր չկա: «Այաքսն» առաջիկա հանդիպումն անցկացնելու է ապրիլի 11-ին՝ հյուրընկալվելով «Հերենվենին»: