«Բարսելոնայի» բժիշկները պաշտպան Խերարդ Պիկեի մոտ ազդրի երկգլուխ մկանի վնասվածք են ախտորոշել, տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Վերականգնման ժամկետները չեն ճշտվում,բայց 25-ամյա ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի շաբաթ օրը կայանալիք Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի «Սարագոսայի» դեմ հանդիպումը: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի «Միլանի» դեմ պատասխան խաղում (3:1) կատալոնացիների կետնրոնական պաշտպանը խնդրել է փոխարինվել: Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ադրիանոն:
|