«Քյոլնի» առաջատար Լուկաշ Պոդոլսկին հայտարարել է, որ շատ ուրախ է «Արսենալ» տեղափոխվելու կապակցությամբ, տեղեկացնում է TribalFootball.com-ը: Նշենք, որ ֆուտբոլիստի տեղափոխությանունը երեկ հաստատվեց: «Ուրախ եմ «Արսենալ» տեղափոխվելու կապակցությամբ: «Արսենալը» աշխարհի լավագույն ակումբներից է, որն ունի հարուստ պատմություն: Այդ թիմում կան բազմաթիվ բարձրակարգ խաղացողներ, իսկ թիմը խաղում է ֆանտաստիկ խաղաոճով: Հպարտ եմ, որ շուտով կդառնամ «Արսենալի» մի մասնիկ»,- ասել է Պոդոլսկին:
|