Golden Foot-2011 միջազգային մրցանակին է արժանացել Մանչեսթեր Յունայթեդի կիսապաշտպան Ռայան Գիգսը, տեղեկացնում է championat.com-ը: Այդ մրցանակի համար, Գիգսի հիմնական մրցակիցներն էին Սամուել Էտո'Օն (Անժի), Խավին (Բարսելոնա) և Խավիեր Ձանետտին (Ինտեր):
Հիշեցնենք, որ Golden Foot մրցանակը տրվում է 29 տարեկանից բարձր այն ֆուտբոլիստներին, ովքեր զգալի ավանդ են ունեցնել ֆուտբոլում, ինչպես նաև նշանակալի հաջողությունների են հասել իրենց կարիերայի ընթացքում:
Այդ մրցանակը տրվում է 2003 թ., որին արժանացել են այնպիսի անվանի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ռոբերտո Բաջոն , Ալեսանդրո Դել Պիերոն, Պավել Նեդվեդը, Անդրեյ Շևչենկոն, Ռոնալդոն, Ռոնալդինիոն, Ռոբերտո Կառլոսը: