Մադրիդի «Ռեալն» ընկերական հանդիպման էր մեկնել Քուվեյթ, որտեղ մրցեց տեղի հավաքականի հետ: Դի Մարիայի և Ռոնալդուի գոլերի շնորհիվ «Ռեալը» համեստ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ՝ 2-0 հաշվով:
Հավելենք, որ Marca-ի տեղեկացմամբ այս հանդիպումն անցկացնելու համար «Ռեալի» բյուջեն ավելացավ 3 մլն եվրո գումարով, քանի որ տեղի շեյխ Սահաբ Ալ Ահմադը այդքան գումար էր վճարել Իսպանիայի չեմպիոնին՝ Քուվեյթ ժամանելու համար: