Ռոման» ետ է ուղարկել «Ռեալի» կիսապաշտպան Ֆերնանդո Գագոյին իսպանական ակումբ:
Գագոն վարձավճարով էր հանդես գալիս «Ռոմայի» կազմում և իտալական թիմը կարող էր գնել նրա տրանսֆերը, բայց իտալացիները հրաժարվել են դա անել: Հիշեցնենք, որ Գագոյի պայմանագիրը ավարտվում է 2013 թվականին: Եթե նա մնա «Ռեալի» կազմում, և չերկարաձգի պայմանագիրը, ապա փետրվար ամսից կարող է իր համար նոր ակումբ փնտրել՝ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
|