Կիրակի օրը կայացած Իսպանիայի առաջնության «Սպորտինգի» դեմ խաղում գոլի հեղինակ դառնալով՝ Կրիշտիանո Ռոնալդուն գերազանցել է Իսպանիայի առաջնությունում իր ռեկորդը: Նախորդ տարի նա 40 գոլով էր ճանաչվել Լա Լիգայի լավագույն ռմբարկու: Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը հանդիպման 74-րդ րոպեին գլխի հարվածով գրավելով մրցակցի դարպասը՝ խփել է իր 53-րդ գոլը բոլոր մրցաշարերում: Նախորդ շաբաթ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ դառնալով՝ Կրիշտիանոն դարձավ Եվրոպայի չորս առաջատար լիգաների՝ Իսպանիայի, Անգլիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջին ֆուտբոլիստը, ով երկու անընդմեջ մրցաշրջանում դարձել է 40-ական գոլի հեղինակ:
|