Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մանոլո Սանչիսը կարծում է, որ իր թիմը կարող է դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, հայտնում է իսպանական մամուլը: Հիշեցնենք, որ եզրափակիչում հայտնվելու համար «Ռեալը» կիսաեզրափակիչում պետք է հաղթահարի Մյունխենի «Բավարիայի» արգելքը: «Ինչ վերաբերվում է Չեմպիոնների լիգային, ապա ես տեսնում եմ, որ «Ռեալը» քիչ շանսեր չունի եզրափակիչ դուրս գալու համար: Ճիշտ է, պետք է նշել, որ «Բավարիայի» հետ կիսաեզրափակիչը շատ բարդ կլինի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ եզրափակիչ խաղը կկայանա արդեն նրանց դաշտում: Ազգային առաջնության մասին կասիմ, որ չեմպիոն դառնում ես այն ժամանակ, երբ այդ մասին վկայում են թվերը: Նման թվեր դեռ չկան»,- հայտարարել է Սանչիսը:
|