«Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան ճանաչվել է ակումբի` 2011/12թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Իսպանացի ֆուտբոլիստը առաջինն է Ռուդ Գուլիտից հետո, ով արժանացել է տիտղոսին Պրեմիեր լիգայում անցկացրած իր առաջին իսկ մրցաշրջանում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Այս մրցանակի համար պայքարում էին նաև Բրանիսլավ Իվանովիչը և Ռամիրեսը:
Ռամիրեսը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է «Չելսիի» «Լավագույն գոլ» մրցանակին: Երկրպագուները արժանիորեն են գնահատել բրազիլացու գոլը «Բարսելոնայի» դարպասին, որն էլ առաջ էր մղել «կապույտներին» Չեմպիոնների լիգայում: