Ըստ Սովետսկի սպորտի տեղակտվության, Հայաստանի հավաքականի ու Կրասնոդարի հարձակվող Յուրա Մովսիսյանը ամռանը կարող է դառնալ այլ կրասնոդարյան ակումբի` Կուբանի ֆուտբոլիստ: Թիմի գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն դեռևս ձմռանը հետաքրքրվածություն էր հայտնել "ցուլերի” հարձակվողի նկատմամբ: Հիշեցնենք, որ Կուբանում է խաղում Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին: Յուրա Մովսիսյանը Կրասնադորի կազմում այս մրցաշրջանում 34 խաղում 12 գոլ է խփել:
|