Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս մեր նոր դիզայնը
Всего ответов: 696
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0
Главная » Архив материалов
Շակիրան անցանկալի երգչուհի է նաև Իսպանիայի գավաթի եզրափակիչում

Կոլումբիացի հայտնի երգչուհի Շակիրան, «Սանտիագո Բեռնաբեու»-ից հետո, անցանկալի և արգելված երգչուհի է համարվել նաև Վալենսիայի «Մեստալիա» մարզադաշտում: Այդ արգելքը մասնավորապես գործելու է ապրիլի 20-ին, երբ Բարսելոնան և Ռեալը, այդ խաղադաշտում վիճարկելու են Իսպանիայի գավաթը:

Հիշեցնենք, որ Արքայական ակումբը բոյկոտեց Շակիրային այն բանից հետո, երբ Բարսելոնայի ֆուտբոլիստ Պիկեն և երգչուհին պաշտոնապես հայտարարեցին իրենց կապի մասին:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

ՏԻԱԳՈՒ ՄՈՏՏԱ. «ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՄԵՍՍԻՆ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿԴԱՌՆԱ «ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏ»


«Ինտերի» կիսապաշտպան Տիագու Մոտտան կարծիք է հայտնել, որ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին ապագայում կդառնա միլանյան ակումբի ֆուտբոլիստ: «Վստահ եմ, որ Մեսսին ելույթ կունենա «Ինտերում»: Հիմա նա երջանիկ է «Բարսելոնայում», բայց եթե նրա մոտ դժվարություններ առաջանան թիմում, նա կհեռանա կատալոնացիներից, և «Ինտերը» կդառնա նրա նոր ակումբը: Հուսով եմ, կհանդիպեմ նրան մեր կոլեկտիվում»,- կիսապաշտպանն ասել է Calcio 2000-ին տված հարցազրույցում:

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

ՄԱՐՍԵԼՈ. «ՀԻՄԱ ՄԻԱՅՆ ԼԱ ԼԻԳԱՅԻ ԿԼԱՍԻԿՈՅԻ ՄԱՍԻՆ ԵՆՔ ՄՏԱԾՈՒՄ»
ՌՈՆԱԼԴՈՒ. «ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐՆ ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐ ՉԵՆ»

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան խաղում «Տոտտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0) «Ռեալի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն ընդգծել է վերջնական հաջողության կարևորությունը: Խոսելով «Բարսելոնայի» դեմ առաջիկա դիմակայության մասին` պորտուգալացին ընդգծել է, որ կատալոնացիներն ուժեղ են, բայց կարելի է հաղթահարել նրանց: «Մենք լավ հանդիպում անցկացրինք ու հաղթանակի հասանք: Կարևորն այն է, որ հերթկան քայլ արեցինք մրցաշարի եզրափակիչ հասնելու ճանապարհին: Այս մրցաշարի հենց սկզբում մեր առջև խնդիր էր դրված հասնել մինչև վերջ, և մենք մոտ ենք այդ խնդրի լուծմանը: Հիմա առջևում «Բարսելոնայի» դեմ շատ բարդ հանդիպումն է: Մրցակիցն ուժեղ է, բայց կատալոնացիներն այլմոլորակայիններ չեն և լիովին հնարավոր է նրանց հաղթահարելը: Նրանք լավ ֆուտբոլ են խաղում, բայց մենք էլ վերջին շրջանում բավական հաջող ենք գործում: 

... Читать дальше »

Добавил: ArmSuro | Дата: | Комментарии (0)

ՄՈՈՒՐԻՆՅՈ.«ՄԱՆՉԵՍԹԵՐ»–«ՌԵԱԼ» ԽԱՂՆ ԻԴԵԱԼԱԿԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԿԼԻՆԻ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Տոտենհեմի» դեմ հանդիպումը (0:1): «Տոտենհեմն» արժանի հանդես եկավ: Նրանք չէին ցանկանում ամոթով դուրս գալ իրենց երկրպագուների առաջ: Նրանք մեզ համար շատ խնդիրներ ստեղծեցին: Կարծում եմ, ոչ-ոքին ավելի արդար արդյունք կլիներ: Ես երջանիկ եմ, որ մենք դուրս եկանք կիսաեզրափակիչ»: Նախկինում պորտուգալացու գլխավորած «Չելսին» ու «Ինտերն» արդեն հանդիպել էին «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայում և երկու դեպքում էլ պորտուգալացու սաները Կատալոնիայում կարմիր քարտ են ստացել. «Ես պետք է նախապես մտածեմ, թե ինչպես իմ թիմը պետք է խաղա տասը հոգով: Ես այնտեղ եղել եմ «Չելսիի» հետ և կարմիր քարտ ստացանք: Նույնը կրկնվեց նաև «Ինտերի» հետ: Վախենում եմ, որ դա նորից կրկնվի: 

Մոուրին
յոն նաև կիսվել է մյուս կիսաեզրափակիչ հանդիպումի ... Читать дальше »

Добавил: ArmSuro | Дата: | Комментарии (0)

Ռաուլի ռեկորդները շարունակվում են

Չեմպիոնների լիգայի փլեյ օֆֆ-ում խփած գոլերի քանակով, Շալկեի հարձակվող Ռաուլը, կրկնել է Անդրեյ Շևչենկոյի ցուցանիշը: ՉԼ-ի այդ մրցափուլում, այժմ երկու ֆուտբոլիստների հաշվին էլ գրանցված է 18 գոլ:

Բացի այդ, Ռաուլը, փլեյ օֆֆ-ում, անցկացրեց իր 44-րդ հանդիպումը, որը ռեկորդային ցուցանիշ է ՉԼ-ի պատմության մեջ: Նշենք, որ իսպանացի լեգենդար ֆուտբոլիստը, ՉԼ-ի շրջանակներում խփել է 71 գոլ:

Հավելենք, որ Ռաուլը, իր գոլերի առյուծի բաժինը, հեղինակել է Մադրիդի Ռեալի կազմում. Արքայական ակումբի հետ, նա երեք անգամ նվաճել է Չեմպիոննե ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Պույոլը չի մասնակցի Ռեալի հետ առաջիկա հանդիպումներին

Բարսելոնայի ավագ Կառլես Պույոլը չի հասցնի վերականգնվել ծնկի վնասվածքից և մասնակցել Ռեալի հետ առաջիկա հանդիպումներին (ապրիլի 16-ին և 20-ին) տեղեկացնում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի շրջանակներում, ապրիլի 16-ին կայանալիք Ռեալ-Բարսելոնա հանդիպմանը, որակազրկման պատճառով, չի կարող մասնակցել նաև կատալոնյան ակումբի արգենտինացի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Չելսին ցանկանում է ձեռք բերել Խուան Մատային

Marca-ն տեղեկացնում է, որ Վալենսիայի հարձակվող Խուան Մատան, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, կարող է տեղափոխվել Լոնդոնի Չելսի: Նշվում է, որ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար, Վալենսիան կարող է ստանալ 30 միլիոն եվրո:

Հավելենք, որ միայն Չելսին չէ, որ հետաքրքրված է Մատայի ծառայություններով. իսպանացուն իրենց շարքերում են ցանկանում տեսնել նաև Մանչեսթեր Յունայթեդն ու Արսենալը:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ռաուլը ցանկանում է ՉԼ-ի եզրափակիչում հանդիպել իր նախկին թիմի՝ Ռեալի հետ

Չեմպիոնների լիգայի շրջանակներում, Շալկեի հանրահայտ ֆուտբոլիստ Ռաուլը ևս մեկ հինալի հանդիպում անցկացրեց, որը նշանավորեց նաև գոլով: Հանդիպումից հետո, լեգենդար ֆուտբոլիստը նշել է, որ կցանկանար ՉԼ-ի եզրափակիչում հանդիպեին Շալկեն և իր նախկին թիմը՝ Մադրիդի Ռեալը:

«Հույս ունեմ, որ մենք և Ռեալը կանցնենք կիսաեզրափակիչ փուլը և կհանդիպենք իրար Լոնդոնում»,- մասնավորապես ասել է Ռաուլը: 


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ռեդնապը մտադիր չէ քննադատել Գոմեսին

Տոտենհեմի գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը մտադիր չէ քննադատել թիմի դարպասապահ Աուրելիո Գոմեսին՝ Ռեալի հետ խաղում բաց թողած գնդակի համար: Հիշեցնենք, որ Գոմեսը, Ռոնալդոյի հեռահար հարվածից հետո, ձեռքից բաց թողեց գնդակը, որը հայտնվեց դարպասում:

«Դա նրա սխալն էր և ես հիասթափված են այդ գոլի համար: Սակայն ես չեմ պատրաստվում քննադատել մեր դարպասապահին: Նա հիանալի է կատարում իր աշխատանքը այն պահից սկսած, երբ ես գլխավորեցի թիմը: Գոմեսը հազվադեպ է սխալներ թույլ տալիս, սակայն այդպիսի բաներ պատահում են: Նա բազմիցս է ֆանտաստիկ «սեյվե ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

« 1 2 ... 160 161 162 163 164 165 »
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Май 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031