Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս մեր նոր դիզայնը
Всего ответов: 696
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0
Главная » Архив материалов
Ռեալին պետք չէ Դե Ռոսսին

Ռոմայի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսսիի գործակալ Էնցո Բրոնզետտին հայտարարել է, որ իտալացի ֆուտբոլիստի ձեռքբերումը չի մտնում Մադրիդի Ռեալի ծրագրերի մեջ:

«Մի քանի օր առաջ խոսել եմ Ռեալի նախագահի հետ, ով ինձ հասկացրեց, որ Դե Ռոսսին չի մտնում մադրիդցիների ծրագրերի մեջ: Իսպանական ակումբում մնում են Լասսանա Դիարրան, Խեդիրան, Խաբի Ալոնսոն և ևս մեկ ֆուտբոլիստ այդ դիրքի համար Ռեալին պետք չէ»,- մեջբերում է գործակալի խոսքերը Tribalfootball-ը:

G

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Կառլոս Տևեսը կբացակայի շուրջ մեկ ամիս

Մանչեսթեր Սիթիի արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսը չի կարող օգնել իր թիմին մրցաշրջանի վճռական խաղերում: Սիթիի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ ֆուտբոլիստին, վերականգնման համար, հարկավոր մինչև մեկ ամիս ժամանակ:

«Տևեսը կվերադառնա երեք կամ չորս շաբաթից: Դա մեծ խնդիր է, սակայն մենք չենք կարող ռիսկի ենթարկել նրա առողջությունը»,- մեջբերում է Մանչինիի խոսքերը Goal.com-ը:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ռեդնապի կարծիքով Ռեալը չի կարող հաղթահարել Բարսելոնայի արգելքը

Լոնդոնի Տոտենհեմի գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը չի հավատում, որ իր թիմը, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում պարտվել է այդ մրցաշարի ապագա հաղթողին: Նրա կարծիքով, ՉԼ-ի կիսաեզրափակիչում, Ռեալը դուրս կմնա պայքարից՝ զիջելով Բարսելոնային:

«Բարսան լավագույն թիմն է, որը տեսել եմ 30 տարիների ընթացքում: Չեմ կարծում, թե այս տարի կգտնվի մի թիմ, որը կկարողանա անցնեն նրան»,- մեջբերում է Ռեդնապի խոսքերը Tribalfootball-ը:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Արբելոա. «Ցանկանում ենք հաղթել բոլոր չորս հանդիպումներում»

Մադրիդի Ռեալի պաշտպան Ալվարո Արբելոան, Տոտենհեմի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ անհամբեր սպասում է Բարսելոնայի հետ կայանալիք հանդիպումներին

«Մեր ամենասկզբունքային մրցակցին ցանկանում ենք հաղթել կայանալիք բոլոր չորս հանդիպումներում: Շատ լավ հասկանում եմ, որ ծայրահեղ դժվար կլինի դա անել, քանի որ Բարսան աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկն է: Մեզ սպասվում է չորս դերբի՝ 18 օրերի ընթացքում: Էլ ուրիշ ինչի՞ մասին կարող են երազել ֆուտբոլասերները: Հատկանշական է, որ այդ հանդիպումներից յուրաքանչյուրը լինելու ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Մոուրինիոն բացառել է, որ կգլխավորի Մանչեսթեր Սիթին

Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն բացառել է, որ երբևէ կգլխավորի Մանչեսթեր Սիթին, չնայած այն փաստին, որ շատ է ցանկանում վերադառնալ Անգլիա:

«Մանչեսթեր Սի՞թի: Դա անհնարին է»,- մեջբերում է Մոուրինիոյի խոսքերը Sky Italia-ն:

Մանչեսթեր Սիթին, որի սեփականատերն արաբական հարուստ շեյխերն են, տարբեր առիթներով ցանկություն է հայտնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել պորտուգալացի մասնագետին:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

ՄԱՐՍԵԼՈ. «ՀԻՄԱ ՄԻԱՅՆ ԼԱ ԼԻԳԱՅԻ ԿԼԱՍԻԿՈՅԻ ՄԱՍԻՆ ԵՆՔ ՄՏԱԾՈՒՄ»

Երեկվա հաղթանակից հետո Մարսելոն նախընտրեց դեռ չխոսել «Բարսելոնի» դեմ կիսաեզրափակիչ հանդիպումների մասին`նշելով, որ այժմ կարևորը Լա լիգայի շրջանակներում կայանալիք շաբաթօրյա կլասիկոն է: 

«Հիմա պետք է կենտրոնանանք առաջնության հանդիպման վրա, իսկ հետո, երբ մոտենա կիսաեզրափակչի առաջին հանդիպման օրը, կսկսենք մտածել այդ խաղի մասին»,-ասել է Մարսելոն «Տոտենհեմի» դեմ տարած վերջնական հաղթանակից և կիսաեզրափակչի ուղեգիրը պաշտոնապես նվաճելուց հետո: 

Բրազիլացին ընդգծեց, որ անգլիական ակումբի դեմ հանդիպումը բավականին բարդ էր վերահսկել`հատկապես խաղի սկզբում, և իրենցից մեծ ջանքեր պահանջվեց մրցակիցին զսպելու և գնդակից զրկելու համար: «Առաջին 15 րոպեները շատ կարևոր էին խաղի մնացած մասը վերահսկելու առումով: Մենք հաջող գործեցինք, քանի որ կենտրանացած էինք ու լավ գիտեինք մեր անելիքը»: 

Այսպիսով «Տոտենհեմի» նկատմամբ տարած 5-0 խ ... Читать дальше »

Добавил: ArmSuro | Дата: | Комментарии (0)

ԿԱՆԻՆ ՀԵՌԱՑՎԵԼ Է ԴԱՇՏԻՑ ՇԻՇԸ ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ՎՐԱ ՆԵՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Խուան Կառլոս Գարիդոյի հեռացման մասին մրցավարը իր արձանագրությունում նշել է.«Նա դուրս է եկել տեխնիկական գոտուց ձեռքերը վեր պարզած ու փորձում էր փոխել իմ որոշումը»:

Ռուբեն Գրասիա կալմաչեն` Կանին, հեռացվել է պահեստայինների նստարանից այն բանի համար որ ջրով լի շիշ է նետել «Ռեալի» մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ուղղությամբ, ասվում է մրցավարական արձանագրության մեջ: Նշենք, որ հենց Կանին է բացել այս խաղի հաշիվը:

Դավիդ Ֆերնանդես Բորբալանը այսպես է նկարագրել այդ պահը.«Խաղի 82-րդ րոպեին Կանին հեղուկով լի պլաստմասայե շիշը նետել է այն ուղղությամբ, որտեղ «Ռեալի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է իր թիմի հերթական գոլը, բայց շիշը ոչ մեկի չի դիպել»:

... Читать дальше »

Добавил: ArmSuro | Дата: | Комментарии (0)

Մոուրինիո. «Ռոնալդոն Միլանո՞ւմ: Չկա ոչինչ անհնարին»

Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն չի ժխտել այն փաստը, որ Միլանն ունի հնարավորություն ձեռք բերելու Քրիստիանո Ռոնալդոյին:

«Ռոնալդոն Միլանո՞ւմ: Չկա ոչինչ անհնարին: Նախագահ Բեռլուսկոնին ընդունակ է խելահեղ արարքների»,- հայտարարել է Մոուրինոն:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Մոուրինիո. «Կիսաեզրափակիչում ամեն ինչ կարող է պատահել»

Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, Տոտենհեմի նկատմամբ տոնած հաղթանակից հետո (1-0), խոսել է ՉԼ-ի կիսաեզրափակիչ փուլում, Բարսելոնայի հետ կայանալիք դիմակայության մասին:

«Տեսնենք, թե ինչպես կընթանան այդ հանդիպումները: Մենք ունենք հավակնություններ, որպեսզի հաղթենք Բարսելոնային, սակայն կիսաեզրափակիչը մնում է կիսաեզրափակիչ և կարող է պատահել ամեն ինչ: Այժմ դեռ վաղ է մտածել կիսաեզրափակչի մասին, քանի որ դրանից առաջ, առաջնությունում և Իսպանիայի գավաթի շրջանակներում, երկու անգամ պետք է խաղանք Բարսելոնայի դեմ»,- ասել է ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

« 1 2 ... 161 162 163 164 165 »
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Май 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031