«Բարսելոնայի» պաշտպան Սերխիո Բուսկետսը ամբողջովին վերականգնվել է վնասվածքից, հաղորդում է terrikon.com-ը՝ հղում անելով ЕP-ին։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը Իսպանիայի
հավաքականի կազմում վնասել էր ոսկրը իտալացիների հետ ընկերական խաղում և
միայն անցած շաբաթ էր սկսել մարզվել ընդհանուր խմբում։
Ենթադրվում է, որ Բուսկետսը կարող է
խաղադաշտ դուրս գալ Իսպանիայի սուպերգավաթի՝ «Ռեալի» հետ պատասխան
հանդիպմանը։ Այսօր ֆուտբոլիստը լրացուցիչ հետազոտության կենթարկվի։
|