«Ինտերի» ավագ Խավիեր
Ձանետին TIM Trophy ընկերական մրցաշարում «Միլանի» նկատմամբ տոնած
հաղթանակից հետո (1։0) նշել է, որ չի կարելի դա Իտալիայի սուպերգավաթում
պարտության ռևանշ համարել։ Այնուամենայնիվ արգենտինացին գոհունակություն է
հայտնել իր թիմի խաղից, հաղորդում է sport-express-ը։
«Չէի ասի, որ այս հանդիպումը ռևանշ էր
«Միլանի» նկատմամբ։ TIM Trophy-ն ընկերական մրցաշար է, որը միտված է նոր
մրցաշրջանին նախապատրաստվելուն և լավ մարզավիճակ ձեռք բերելուն։
Նշեմ, որ երկու խաղերում «Ինտերը» լավ
հանդես եկավ, բայց առայժմ վաղ է եզրակացություններ անել։ Շուտով կմեկնարկի Ա
սերիան, և մենք մրցելու ենք ինչպես «Միլանի», այնպես էլ՝ «Յուվենտուսի»
հետ։ Պետք չէ թերագնահատել նաև «Նապոլիին», «Ռոմային», «Լացիոյին»...
Ինչ վերաբերում է թիմից Էտո՛Օի
հեռանալուն՝ ես լիովին վստահում եմ ակումբի ղեկավարությունը։ Սամուելը
ուժեղ խաղացող է, բայց ակումբը գիտի, թե ինչ է անում։ Անհանգստանալու կարիք
չկա»,- Ձանետիի խոսքերն է մեջբերում «Ինտերի պաշտոնական կայքը։
|