«Բարսելոնայի» պաշտպան Դանի
Ալվեսը գովաբանել է իրենց մարզիչ Պեպ Գվարդիոլայի դրական պահվածքը
Իսպանիայի սուպերգավաթի պատասխան հանդիպման իրադարձությունների ժամանակ,
հաղորդում է Goal.com-ը։
Խաղավարտին խմբակային կռվից հետո երեք
ֆուտբոլիստներ հեռացվեցին խաղադաշտից, և մինչ Մոուրինյոն իր
մասնակցությունն էր ցուցաբերում ծեծկռտուքին, Գվարդիոլան իրեն զուսպ էր
պահում։
«Եթե ձեր առջև բացասական օրինակ է,
դուք սկսում եք բացասական գործողություններ կատարել։ Իսկ եթե ձեր առջև
Գվարդիոլայի պես դրական օրինակ է, ով միշտ լավ է տրամադրում հանդիպմանը, և
դրական խոսքեր է ասում, դա շատ ավելի լավ է»,- նշել է Ալվեսը Barcelona TV -ի հետ զրույցում։
Բրազիլացին նաև խոսել է իրենց հաղթանակի մասին. «Այս մրցավեճում ֆավորիտ
էր համարվում «Ռեալը», քանի որ նրանք մրցաշրջանի մեկնարկից առաջ լավ էին
նախապատրաստվել, իսկ «Բարսելոնան» իր լավագույն մարզավիճակում չէր»։
«Միգուցե մենք նրանցից վատ էինք նախապատրաստված, բայց լավ որակներ ունեինք, և սուպերգավաթում հաղթելն իրատեսական էր»։
|