|
Главная » 2011 » Август » 19 » Էդգար Մանուչարյանը նորամուտը նշեց գոլային փոխանցումներով ու կարմիր քարտով
23:04 Էդգար Մանուչարյանը նորամուտը նշեց գոլային փոխանցումներով ու կարմիր քարտով |
Հայաստանի հավաքականի
խաղացող Էդգար Մանուչարյանն այսօր իր նորամուտը նշեց Եկատերինբուրգի
«Ուրալում»: Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 22-րդ տուրի շրջանակներում
«Ուրալը» սեփական հարկի տակ մրցեց մերձմոսկովյան «Խիմկիի» հետ:
Մանուչարյանը պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ
ընդմիջմանը, իսկ նրա թիմը հաղթեց 5:2 հաշվով:
Առաջին խաղակեսից հետո
«Խիմկին», որի հիմնական կազմում էր Ռոման Բերեզովսկին, հաղթում էր 1:0
հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում տանտերերին հաջողվեց գերարդյունավետ խաղ
ցուցադրել եւ միանգամից 5 գնդակ ուղարկել հյուրերի դարպասը: «Ուրալի» խաղը
զգալիորեն աշխուժացրեց էդգար Մանուչարյանը, ով կատարեց երկու գոլային
փոխանցում: «Ուրալի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Դենիս Թումասյանը, իսկ
83-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ հայազգի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Նիկոլայ
Սաֆրոնիդին:
Մրցավարի ավելացրած ժամանակում կարմիր քարտի արժանացավ Էդգար Մանուչարյանը, ով խաղադաշտից հեռացվեց մրցակցին հարվածելու համար:
«Ուրալը»
վստահ հաղթանակ տոնեց եւ 38 միավորով դուրս եկավ 4-րդ հորիզոնական, իսկ
«Խիմկին», որտեղ մոտ օրերս կարող է հայտնվել «Փյունիկից» հեռացած Արտակ
Ալեքսանյանը, 22 միավորով 18-րդն է:
|
Просмотров: 300 |
Добавил: GRO2
| Рейтинг: 2.0/1 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Ձեր էջը |
![]()
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
|
 |
ArmStar.ru |
 |
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
|