Главная » 2011»Август»15 » Գերմանիայի առաջնություն. 2-րդ տուր. Բայերը կարողացավ հաղթել Վերդերին (Վիդեո)
15:07
Գերմանիայի առաջնություն. 2-րդ տուր. Բայերը կարողացավ հաղթել Վերդերին (Վիդեո)
Երկու խաղերով այսօր ավարտվեց Գերմանիայի Բունդեսլիգայի 2-րդ տուրը:
Սկզունքային հանդիպում տեղի ունեցավ Լեւերկուզենում, որտեղ տեղի "Բայերը" սեփական հարկի տակ ընդունել էր Բրեմենի "Վերդերին": Այս խաղում ամեն ինչ վճռվեց հանդիպման 86-րդ րոպեին, երբ դաշտի տերերի չեխ կիսապաշտպան Միխալ Կադլեցը խփեց այս խաղի միակ գնդակը:
Իսկ խաղային օրվա երկրորդ հանդիպման ժամանակ միմյանց հետ ուժերն էին չափում "Կայզերսլաուտեռնը" եւ "Աուգսբուրգը": Այս խաղում կողմերը խաղաղ դաշն կնքեցին` բավարերվելով 1-1 հաշվով: