Goal.com-ը տեղեկացնում է, որ Մանչեսթեր Սիթիի հարձակվող
Էմանուել Ադեբայորը, այս մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա Տոտենհեմում,
քանի որ երկու ակումբների միջև արդեն կայացել է համաձայնություն:
Տոտենհեմը երկար ժամանակ է, ինչ նշանառության տակ էր առել Ադեբայորին,
սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չէր կարողանում համաձայնության
հասնել Սիթիի հետ: Բանն այն է, որ Ադեբայորի շաբաթական աշխատավարձը կազմում
է 170 հազար ֆունտ ստեռլինգ, ինչը համաձայն չէր նրան վճարել լոնդոնյան
ակումբը: Բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել, որ Տոտենհեմը՝
ֆուտբոլիստին շաբաթական կվճարի 85 հազար ֆունտ ստեռլինգ, իսկ մնացած
գումարը տոգոցի հարձակվողը կստանա Մանչեսթեր Սիթիից:
Ըստ աղբյուրի, այդ գործարքի համար Տոտենհեմը, Ադեբայորին վարձակալելու համար, Սիթիին կվճարի երկու միլիոն ֆունտ ստեռլինգ:
|