Բրիտանական Daily Mail-ը տեղեկացնում է, որ Միլանի Ինտերը հետաքրքրված է Դիդիե Դրոգբայի ծառայություններով:
Աղբյուրը հայտնում է, որ Ինտերի ղեկավարությունը մտադիր է վարձավճարով
վերցնել Դրոգբային, սակայն նշվում է է նաև, որ եթե ակումբից հեռանա
մակեդոնացի հարձակվող Գորան Պանդևը, ապա միլանյան ակումբը կփորձի գնել
իվուարցու տրանսֆերը:
Հարկ է նշել նաև, որ վերջերս տեղեկատվություն տարածվեց, որ Չելսին մտադիր է երկարաձգել Դրոգբայի հետ գործող պայմանագրի ժամկետները:
|