Փորձառու բրազիլացին նոր
պայմանագիր է ստորագրել «Ինտերի» հետ, որի համաձայն նա դեռ երեք տարի կմնա
«ներաձուրիների» կազմում, հաղորդում է Goal.com-ը։
«Ինտերի» պաշտոնական կայքը տեղեկացնում
է, որ Լուսիոյի հետ բանակցությունները պսակվել են հաջողությամբ, և
բրազիլացի պաշտպանը, ում պայմանագիրն ավարտվում էր 2012թ., երկարաձգել է
այն մինչև 2014թ. ամառը։
Ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն
ուներ իսպանական «Մալագան», բայց բանակցություններն այդպես էլ տեղի
չունեցան, քանի որ Լուսիոն նախընտրում էր մնալ 2010թ. Չեմպիոնների լիգայի
հաղթողի կազմում։
Նշենք, որ 33-ամյա պաշտպանը
«Ինտեր» է տեղափոխվել «Բավարիայից» 2009/10թթ. մրցաշրջանի ժամանակ և դարձել
է իտալական գրանդի առանցքային խաղացողներից մեկը՝ մասնակցելով 95
հանդիպման և խփելով 3 գոլ։
«Ներաձուրիների» հետ Լուսիոն մեկ անգամ
դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ՝ Իտալիայի գավաթակիր և մեկական
անգամ՝ Չեմպիոնների լիգայի և աշխարհի ակումբային առաջնության հաղթող։
|