AS-ը տեղեկացնում է, որ Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին,
Իսպանիայի Սուպերգավաթի՝ Ռեալի հետ պատասխան խաղում, հնարավորություն ունի
ոչ միայն կրկնելու Արքայական ակումբի նախկին ֆուտբոլիստ Ռաուլի ռեկորդը,
այլ նաև առաջ անցնելու նրանից:
Բանն այն է, որ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության լավագույն
ռմբարկուն հանդիսանում է Ռաուլը, ում հաշվին գրանցված է յոթ գոլ, իսկ
Մեսսին արդեն կարողացել է վեց անգամ գրավել մրցակիցների դարպասը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի շրջանակներում, Ռեալ-Բարսելոնա
հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է
այսօր, Երևանի ժամանակով 01-00-ին:
|