Եթե բրազիլական «Սանթոսի»
հարձակվող Նեյմարը հաճույքով կտեղափոխվեր ինչպես Մադրիդի «Ռեալ», այնպես էլ
կատալոնյան «Բարսելոնա», ապա նրա հայրը ավելի հստակ նախասիրություններ
ունի, հայտնում է AS-ը։
Նա Եվրոպայի լավագույն թիմ է համարում Մադրիդի «Ռեալը»։
«Ռեալը», անկասկած, բոլոր չափանիշներով
Եվրոպայի լավագույն ակումբն է։ Դա վերաբերում է ինչպես ակումբային
համակարգին, այնպես էլ նրան, թե ինչպես են այնտեղ վերաբերում իրենց
ֆուտբոլիստներին», - հայտարարել է խաղացողի հայրը։
Հիշեցնենք, որ վերջերս Նեյմարը
հայտարարել է, որ ապագայում իր կարիերան շարունակելու համար նա կարող է
ընտրել ինչպես կատալոնական «Բարսելոնան», այնպես էլ՝ Մադրիդի «Ռեալը»։
|