Հանրահայտ Ռոնալդինիոն, ով ֆուտբոլային իր կարիերան շարունակում
է Ֆլամենգո ակումբում, կրկին հրավիրվել է Բրազիլիայի ազգային հավաքական:
Ընտրանու գլխավոր մարզիչ Մանու Մենեզեսը նրան ընդգրկել է այն
ֆուտբոլիստների ցանկում, որոնք պետք է նախապատրաստվեն Գանայի հետ
կայանալիք ընկերական հանդիպմանը, որը տեղի է ունենալու Լոնդոնում,
սեպտեմբերի 5-ին:
«Ռոնալդինիոն հանդիսանում է աշխարհի չեմպիոն և կարող եմ հաստատել, որ
վերադառնալով բրազիլական ֆուտբոլ՝ նա կրկին ցուցադրում է համապատասխան
մակարդակ խաղ: Ռոնալդինիոն Բրազիլիայի առաջնության լավագույն
ֆուտբոլիստներից մեկն է: Բացի այդ, նա նշանակալիորեն լավացրել է
ֆունկցիոնալ իր պատրաստվածությունը»,- ասել է Մենեզեսը՝ մեկնաբանելով
Ռոնալդինիոն կրկին հավաքական հրավիրելու փաստը:
|